Անգլիայի Չեմպիոնշիպում հանդես եկող «Չարլտոնը» վարձակալական հիմունքներով ձեռք բերեց «Արսենալի» կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգին:
Այու եղբայրները հնարավոր է տեղափոխվեն Մառախլապատ Ալբիոն: Daily Express-ի հաղորդմամբ «Վեստ Հեմ Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանից կարող է օգտվել և գնել «Մարսելի» գանացի եղբայրներ Անդրե և Ջորդան Այուներին:
«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հաղորդել է, որ իր թիմի առաջատար խաղացող ֆրանսիացի Յոհան Կաբայեն վնասվածքի պատճառով բաց կթողնի այս տարվա մնացած խաղերը:
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան և հարձակվող Ուեյն Ռունին սկսել են մարզումները և սպասվում է, որ կկարողանան մասնակցել «Գալաթասարայի» դեմ խաղին:
Շաբաթ օրը «Վեստ Բրոմվիչը» հաղթելով «Չելսիին» հերթական անգամ զարմացրեց: Այժմ Սթիվ Քլարկի թիմը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը և Եվրոպային գործող չեմպիոնին զիջում է ընդհամենը մեկ միավոր:
Իտալական «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հաստատել է շրջանառվող լուրերը, որոնց համաձայն իր ակումբը հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիի ծառայություններով:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Թեո Ուոլկոտի պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն համոզված է, որ «Ռեալի» դեմ խաղում իր թիմը անելու է ամեն ինչ հաղթանակին հասնելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» 34-ամյա պաշտպան Ռիո Ֆերդինանդը այս մրցաշրջանի ավարտից հետո չի պատարաստվում ավարտել կարիերան:
«Լիվերպուլը» հնարավոր է հունվարին փորձի ձեռք բերել «Վիլյառեալի» հարձակվող Ջուզեպե Ռոսիին: