Մարտին Յոլ. «Ուրախ կլինեմ մնալ «Ֆուլհեմ»-ում»
«Ֆուլհեմ»-ի գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հաստատել է, որ ակումբի հետ սկսել է բանակցություններ պայմանագրի երկարաձգման համար: «Ֆուլհեմ»-ի ղեկավարները գոհ են մարզչի աշխատանքից, ով կարողացավ պահել թիմի մակարդակը ամառային կորուստներից հետո: Հիշեցնենք, որ նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմից հեռացան Դենի Մերֆին, Էնդի Ջոնսոնը, Կլինտ Դեմփսին, Մուսա Դեմբելեն:
09/11/2012