Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Մանչեսթեր քաղաքի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր տեղի «Յունայթեդը» կհյուրընկալի սկզբունքային մրցակից «Լիվերպուին»։
Սեպտեմբերի 12-ին կմեկնարկի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրը, որը կանցնի երկու օր։ 7 հանդիպում կկայանա շաբաթ օրը, երկուսը՝ կիրակի, մեկը՝ երկուշաբթի: Ձեզ ենք ներկայացնում 5-րդ տուրի անոնսը:
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան նոր՝ չորսամյա պայմանագիր է ստորագրել «կարմիր սատանաների» հետ՝ ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անգլիական ֆուտբոլի մասին հեղինակավոր BBC հեռուստաընկերության «2 Good 2 Bad» հաղորդման հերթական թողարկումները:
Ֆուտբոլային որոշ հակամարտություններ երբեմն դուրս են գալիս սպորտի շրջանակներից։ Այդպիսին է «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» դերբին:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին և «Սուոնսիի» վինգեր Անդրե Այուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ՝ համապատասխանաբար։
«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը միացել է ընդհանուր խմբին և վերադարձել է ամբողջական ծրագրով մարզումներին։
Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը պատմել է, որ իր ակումբը բանակցություններ է վարել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ։
Շիկահեր արքայազնը: Տեսնելով, թե ինչպես են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանները կազմակերպում իրենց թիմի խաղը, ես տխրում եմ՝ հասկանալով, որ լեգենդար Փոլ Սքոուլզն այլևս «կարմիր սատանաների» կազմում չէ։
Ուեյն Ռունին դարձավ Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ անվրեպ իրացնելով Շվեյցարիայի դեմ հաղթական խաղում 11 մետրանոցը։ Ռոյ Հոջսոնի սաները շարունակեցին Եվրո 2016-ի խմբային փուլում իրենց 100%-անոց շարքը։