Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայում հանդես եկող բելգիացիների և ընդհանրապես ֆուտբոլային Բելգիայի մասին ռուսական «НТВ+ Футбол» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը.
«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է թիմի հարձակվող Լուիս Սուարեսի հետ նոր՝ երկարաժամկետ պայմանագրի ստորագրման մասին:
ԱՄՆ-ի ազգային հավաքականի հարձակվող Կլինտ Դեմփսին հաջող բուժզննում է անցել «Ֆուլհեմում» և պատրաստ է երկամսյա վարձակալությամբ վերադառնալ լոնդոնյան ակումբ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը հայտնել է, որ պատրաստ է հունվարին վարձակալել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Վիլֆրիդ Զախային:
Ինչպես հաղորդում է պորտուգալական A Bola պարբերականը, «Լիվերպուլը» հետաքրքրվում է «Պորտուի» 26-ամյա կիսապաշտպան Ֆերնանդոյի ծառայություններով:
Ֆուտբոլի Անգլիայի ազգային ասոցիացիան պաշտոնապես հայտնել է «Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերին երկու խաղով որակազրկելու մասին:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կարծում է, որ Դևիդ Մոյեսը սխալ է գործել՝ գնելով Մարուան Ֆելայնիին, այն ինչ պետք է «Էվերթոնի» մեկ այլ ֆուտբոլիստի գներ:
Ինչպես հաղորդում է The Times-ը, «Տոտտենհեմից» հեռացված Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնվել է «Վեստ Բրոմվիչի» հաջորդ մարզչի թեկնածուների ցուցակում:
«Տոտտենհեմը» սպասում է Անդրոս Թաունսենդի բուժզննման պատասխանին:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն կարծում է, որ կարող է հարձակման գծում արժանիորեն փոխարինել իր խաղընկեր Սերխիո Ագուերոյին, ով շարքից դուրս է եկել: