«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին, չնայած ազդրի վնասվածքին, կարող է իր թիմի հետ հյուրընկալվել «Օլդ Թրաֆորդում»:
Այս գարնանը «Տոտտենհեմը» կդառնա Պրեմիեր Լիգայի առաջին ակումբը, որը խաղ կանցկացնի Բահամյան Կղզիներում:
«Լիվերպուլի» պաշտպան Մարտին Քելին նոր` երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել մերսիսայդյան ակումբի հետ:
«Չելսիի» ավագ Ջոն Թերրին ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի շաբաթ օրը կայանալիք «Ուիգանի» հետ խաղը:
«Մանչեսթեր Յունայթեդին» գործնականում հաջողվել է նոր պայմանագրի համար համաձայնության գալ կիսապաշտպան Մայքլ Կարրիկի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Աէր Ալեքս Ֆերգյուսոնը «Տոտտեհնեմի» հետ խաղից հետո մրցավարների հասցեին արած արտահայտության համար տուգանվել է 12 հզր ֆունտով:
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը համոզված է, որ «Լիվերպուլի» վետերան Ջեյմի Կարագերն ունի բոլոր որակները հիանալի մարզիչ դառնալու համար:
«Քուինս Պարկ Ռեյնջերսը» հարձակվող Դիջեյ Քեմպբելին վարձավճարով ուղարկել է «Բլեքբեռն»: Վարձակալությունը հաշվարկված է 93 օր՝ մինչև մայիսի 12-ը:
«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ չի վախենում կորցնել աշխատանքը, քանի որ զգում է ակումբի ղեկավարության աջակցությունը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենը չի մասնակցելու շաբաթ օրը կայանալիք «Սանդերլենդի» դեմ խաղին վնասվածքի պատճառով: