«Արսենալ»-ը շարունակում է կազմը ուժեղացնելու համար ֆուտբոլիստներ փնտրել: Football Italia-ն տեղեկացնում, է որ այս անգամ «զինագործներ»-ը հետաքրքրվել են Ա Սերիայի ֆուտբոլիստներով:
«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը երեկ նորամուտը նշելով Անգլիայի ազգային հավաքականում դարձավ հավաքական հրավիրված հինգերորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
«Տոտենհեմ»-ի դարպասապահ Բրեդ Ֆրիդելը ուրախ է մրցակցել իր կոլեգաների հետ դիրքի համար: -Լյորիսի գալուց հետո ոչինչ չի փոխվել իմ մարզումներում: Թիմում կա չորս բարձրակարգ դարպասապահ: Անկախ ամեն ինչից բոլորս էլ ցանկանում ենք խաղալ: Ուստի պայքարում ենք հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար: Ընդհանրապես մրցակցությունը նորմալ երևույթ է:
Շվեդիա -Անգլիա ընկերական խաղը գոլառատ ստացվեց: Խաղի 20-րդ րոպեին Շվեդիայի հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչը առաջ մղեց տանտերերին՝ 1:0: Անգլիացիներին 15 րոպե պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Պատրիս Էվրան հայտնել է, որ չնայած անցած մրցաշրջանում «Սիթի»-ի չեմպիոնությանը, «Յունայթեդ»-ը միշտ ավելի առաջ է եղել «Սիթի»-ից:
Շվեդիայի ազգային հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչը Սթիվեն Ջերարդին խորհուրդ է տվել լքել «Լիվերպուլ»-ը: Այս պահին Իբրահիմովիչը «ՊՍԺ»-ի կազմում լավ ելույթ է ունենում Չեմպիոնների Լիգայում և նպատակ ունի դառնալ Ֆրանսիայի չեմպիոն:
Անգլիայի հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ կցանկանար մի օր մարզել ազգային հավաքականը: Այսօր «Լիվերպուլ»-ի լեգենդը կանցկացնի իր 100-րդ խաղը ազգային հավաքականում:
Ինչպես հայտնում է The Sun-ը, «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ը պատրաստվում է ձեռք բերել Նիկոլա Անելկային:
«Արսենալ»-ը, «Տոտենհեմ»-ը և «Լիվերպուլ»-ը հունվարին կփորձեն ձեռք բերել Դոնեցկի «Շախտյոր»-ի հարձակվող Լուիս Ադրիանոյին: Daily Mail
«Պարմա»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնին հարցազրույցում ասել է, որ բարձր է գնահատում «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելլիի տաղանդը: