«Լիվերպուլ»-ը Մոսկվա է մեկնել պահեստային կազմով
Ինչպես և սպասվում էր, «Լիվերպուլ»-ը Եվրոպա Լիգայի հերթական հանդիպման համար Մոսկվա է մեկնել պահեստային կազմով: Առաջատարները հնարավորություն կստանան հանգստանալու: Ինչպես հաղորդում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը, «Անժի»-ի դեմ խաղի համար Մոսկվա մեկնածների թվում չեն Սթիվեն Ջերարդը, Լուիս Սուարեսը, Մարտին Շկրտելը, Դանիել Ագգերը, Խոսե Էնրիկեն, Գլեն Ջոնսոնը, Ջո Ալենը և Ռահիմ Ստերլինգը:
07/11/2012