«Չելսին» կորցրել է տարեկան 20 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ հովանավորչական պայմանագիրը Amber Group-ի հետ:
«Էվերթոնը» դիտարկում է հաջորդ ամիս «Ուոտֆորդի» վինգեր Իսմայիլա Սարին ձեռք բերելու տարբերակը:
«Չելսիի» եզրային հարձակվող Ռահիմ Ստերլինգը վերադարձել է Քաթար և վերսկսել մարզումները Անգլիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղից առաջ:
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը ծնկի վնասվածքից ապաքինվելիս ռեցիդիվ է տարել։
«Տոտտենհեմի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը կարծում է, որ Անգլիան պատրաստ է գավաթներ նվաճելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» տնօրենների խորհուրդը որոշել է դիվիդենտներ չվճարել ակումբի սեփականատերերին՝ Գլեյզերներին:
«Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը ժամանակից շուտ լքել է Անգլիայի հավաքականը՝ ազգային հավաքականի մարզչի օգնական Սթիվ Հոլանդի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։
«Լիվերպուլի» սեփականատերերը չեն պատրաստվում վաճառել ակումբն ամբողջությամբ՝ կենտրոնանալով «ռազմավարական գործընկեր» գտնելու վրա։
«Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը վերադարձել է Անգլիայի հավաքականի մարզումներին աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Ֆրանսիայի հետ խաղից առաջ:
«Նյուքասլը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը դարպասապահ Լորիս Կարիուսի հետ։