«Տոտտենհեմի» դարպասապահ Բրեդ Ֆրիդելը կարծում է, որ Գարեթ Բեյլը «Տոտտենհեմի» համար նույնքան կարևոր է, որքան Մայքլ Ջորդանը «Չիկագո Բուլզի» համար:
«Արսենալը» հայտնել է հուլիսին Ինդոնեզիա մեկնելու և այդ երկրի հավաքականի հետ ընկերական խաղ անցկացնելու նպատակների մասին:
«Սանդերլենդի» նորանշանակ մարզիչ Պաոլո Դի Կանիոն պարզաբանել է իր գաղափարական հայացքները և հայտնել, որ ինքը ո՛չ ռասիստ է, ո՛չ էլ ֆաշիստ:
Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ «Չելսիի» հետ պայմանագիրը լրանալուց հետո ուրախ կլինի լսել առաջարկ՝ Պրեմիեր Լիգայի այլ ակումբից:
«Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի թիմի առաջիկա երեք հանդիպումները:
«Նյուքասլի» լեգենդ Ալան Շիրերը կարծում է, որ Ալան Պարդյուի թիմն ունի բոլոր հնարավորությունները հաջողության հասնելու Եվրոպա Լիգայում:
«Լիվերպուլի» պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ հաջորդ մրցաշրջանի եվրոգավաթների ուղեգիր նվաճելու համար թիմին անհրաժեշտ են, որպեսզի մրցակիցները սխալվեն:
«Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» 33-ամյա դարպասապահ Ժուլիո Սեզարին:
«Նյուքասլի» հարձակվող Պապիս Սիսեն խոստովանել է, որ ընթացիկ մրցաշրջանում նախորդի համեմատ ավելի վատ է հանդես գալիս, չնայած որ ակումբից հեռանալու մտադրություն չունի:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը դատապարտվել է 250 ժամյա հասարակական աշխատանքի: