Ուոթֆորդն (անգլ.՝ Watford FC) անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է համանուն քաղաքից։ Ակումբը հիմնադրվել է 1881 թվականին, տնային խաղերն անցկացնում է «Վիկարիջ Ռոուդ» մարզադաշտում, գույներն են դեղին-կապույտ-սև։
Իր ողջ պատմության ընթացքում ակումբի երկնակամարում աստղեր չեն հայտնվել: 1973 թվականին ակումբի նախագահը դարձավ բրիտանացի ռոք երգիչ Էլթոն Ջոնը և միայն նրա ժամանակ ակումբը համեմատաբար որոշակի հաջողություն գրանցեց՝ հասնելով Անգլիայի գավաթի եզրափակիչ: Էլթոն Ջոնի առանցքային որոշումը գլխավոր մարզչի պաշտոնում Գրեմ Թեյլորին նշանակելն էր: Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչն այդ ժամանակ երիտասրադ էր և մարզչական մկրտությունն ստացավ «Ուոթֆորդում»: 1982/83 մրցաշրջանի ըթնացքում Թեյլորի գլխավորությամբ ակումբը երկար ժամանակ գլխավորում էր առաջին դիվիզիոնի մրցաշարային աղյուսակը, և չնայած որ չկարողացավ դառնալ չեմպիոն, սակայն երկրորդ հորիզոնականն էլ մեծ նվաճում էր «Ուոթֆորդի» համար: Հաջորդ տարի ակումբը հասավ Անգլիա գավաթի եզրափակիչ, իսկ ՈՒԵՖԱ-ի գավաթում՝ 1/8 եզրափակիչ:
«Ուոթֆորդը» Չեմպիոնշիպի 2014/15 մրցաշրջանի ավարտին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և Պրեմիեր Լիգայի 2015/16 մրցաշրջանի մասնակցության ուղեգիր նվաճեց։ 2015 թվականի հունիսի 5-ին ակումբը գլխավորեց Կիկե Ֆլորեսը: