«Սաութհեմպտոնը» ֆուտբոլային ակումբ է, որը հայտնի է նաև «Սեյնթ» մականունով: Այն հիմնադրվել է Հեմփշայրի Սաութհեմպտոն քաղաքում 1885 թվականին: Չեմպիոնշիփի 2011-12 մրցաշրջանում բարձր ցուցանիշներ ցուցաբերելով` ակումբն այսօր մրցում է Պրեմիեր Լիգայում: 27 տարի բարձր Ֆուտբոլում խաղալուց հետո ակումբը 2005թ-ին հայտնվում է Առաջնության, իսկ 2009թ-ին Անգլիայի առաջին ֆուտբոլային լիգայի մրցաշարային աղյուսակի ներքևում: Երրորդ տեղում մեկ տարի խաղալուց հետո ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ` Նայջել Էյդկինսի շնորհիվ հասնում է զգալի բարձունքների:
Ակումբը 1976թ-ին հաղթել է Անգլիայի Ֆուտբոլի Գավաթը, իսկ նրա երբևէ ամենաբարձր գրաված տեղը եղել է Առաջին Դիվիզիոնի 2-րդ տեղը` 1983-84թթ-ի մրցաշրջանում: «Սաութհեմպտոնը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի ներքևում է հայտնվում 2005թ-ի մայիսի 15-ին և լքում է այն:
2009 թ-ի հուլիսի 8-ին շվեյցարիացի գործարար Մարկուս Լեյբհերը գնեց ակումբը, սակայն 2010 թ-ի օգոստոսին նա մահացավ: 2010թ-ի սեպտեմբերին Նայջել Էյդկինսը նշանակվում է ակումբի մենեջեր երեք տարի պայմանագրով: Իր ղեկավարման 2 տարիների ընթացքում նա «Սաութհեմպտոնին» զգալի հաջողությունների է հասցնում:
«Սեյնթերի» մարզադաշտը «Սուրբ Մարիամին» է, որտեղ ակումբը տեղափոխվել է 2001թ-ից: Ակումբին տրվել է «սեինթս» (սրբեր) մականունը իր կազմավորման օրվանից (1885թ), քանի որ այն եղել է Անգլիայի Սուրբ Մարի եկեղեցու Երիտասարդ Տղամարդկանց Ասոցացիայի ֆուտբոլային թիմը:
1885 թվականից սկսած թիմը խաղում է կարմիր և սպիտակ համազգեստով: Ակումբը վաղեմի մրցակցության մեջ է «Փորթսմաութ» ֆուտբոլային ակումբի հետ: Նրանց միջև անցկացվող խաղերը հայտնի են` որպես Սաութ Քոսթ Դերբի: