«Սուոնսի Սիթին» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է Ուելսից: Միակ ակումբն է Ուելսից, որը մասնակցում է Պրեմիեր լիգային կազմավորման օրվանից ի վեր (1992 թ): «Սուոնսի Սիթին» հիմնադրվել է 1912 թվականին Սուոնսի քաղաքում` որպես «Սուոնս Թաուն» և անվանափոխվել է միայն 1969-ին:
Այն Ուելսի ամենահաջողված ակումբներից մեկն է. 1981թ-ի դեկտեմբերին նրանք նվաճել են Ուելսի 10 Գավաթ և առաջնորդել են Ֆուտբոլի Լիգային Առաջին Դիվիզիոնում: Իսկ մրցաշրջանն ավարտել են ռեկորդային 6-րդ տեղում
2005 թ-ից ի վեր «Սուոնսի Սիթին» իր տնային խաղերն անցկացնում է «Լիբերթի» մարզադաշտում, որը կիսում է Օսփրեյսի ռեգբիի Միացյալ ակումբի հետ: Նախքան 2005թ-ը ակումբի մարզադաշտը եղել է «Վեչ Ֆիլդը»:
«Սուոնսին» և նրա կողմնակիցները ոչ պաշտոնապես հայտնի են` որպես «Ջեքս»: Անվան բացատրությունը հետևյալն է. 17-րդ դարում Սուոնսիի նավաստիները հարգված են եղել և ցանկացած Սուոնսի Ջեք իրավունք է ունեցել միանալ անձնակազմին: Շատերը սակայն կարծում են, որ անունը ծագում է հայտնի կյանք փրկող Սուոնսի Ջեք շան անունից:
«Սուոնսի Սիթի Կողմնակիցների Հասարակություն» ՍՊԸ-ին է պատկանում ակումբի բաժնետոմսերի 20%-ը: