FA-ն հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Անգլիայի Պրեմիեր լիգայի «Արսենալի» դեմ խաղում առարկաներ են նետվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեի վրա:
Չորեքշաբթի երեկոյան Էմիրեյթսում «Սիթիի» 1-3 հաշվով հաղթանակի հիմքը դրեց հենց Դե Բրույնեն բացելով հանդիպման հաշիվը: Քևինը նաև գոլային փոխանցում կատարեց Էրլինգ Հոլանդին:
87-րդ րոպեին փոխարինվելով՝ Դե Բրույնեն տրիբունաներից շշերի ու բաժակների համազարկի տակ գնաց պահեստայինների նստարան։ Բարեբախտաբար, Քևինը վնասվածք չստացավ:
«Արսենալն» անմիջապես դատապարտել է իր երկրպագուների այս պահվածքը և այժմ, ըստ Sky Sports-ի, աջակցում է ասոցիացիայի հետաքննությանը՝ ուսումնասիրելով տեսախցիկների տեսագրությունները և հարցաքննելով վկաներին:
Ավելացնենք, որ ինքը՝ Դե Բրույնեն, նույնիսկ ծաղրել է կատարվածը՝ սոցցանցերում լուսանկար հրապարակելով՝ «Ինչ-որ մեկն ինձ գարեջուր կտա՞» մակագրությամբ։ Հաջորդ շրջանակը, որտեղ պլաստիկ բաժակը թռչում է նրա ուղղությամբ, Քևինը մակագրել է «Շնորհակալություն»: