FA-ն մեղադրել է «Լիվերպուլին» և «Էվերթոնին»՝ Պրեմիեր լիգայի Էնֆիլդում կայացած հանդիպման ժամանակ իրենց խաղացողների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մեջ:
Երկուշաբթի օրը մերսիսայդյան դերբիում «Լիվերպուլը» հաղթեց 2:0 հաշվով՝ շնորհիվ Մոհամեդ Սալահի և Կոդի Գակպոյի գոլերի:
Այս հանդիպման ավարտը նշանավորվեց երկու թիմերի խաղացողների զանգվածային բախումով, որին մասնակցում էին նույնիսկ այն ֆուտբոլիստները, ովքեր տաքացնում էին իրենց մկանները։
Արդյունքում մրցավար Սայմոն Հուպերը դեղին քարտ է ցույց տվել «կարմիրների» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնին և «իրիսների» դարպասապահ Ջորդան Փիքֆորդին։
«Լիվերպուլը» և «Էվերթոնը» այժմ ունեն մինչև երկուշաբթի՝ փետրվարի 20-ը, պատասխանելու ասոցիացիայի մեղադրանքներին կատարվածի վերաբերյալ: