Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է վերջին մեկ տարվա ամենառեյտինգային ակումբների ցուցակը: Անգլիական «Չելսին» այդ աղյուսակում 3-րդն է՝ զիջելով իսպանական «Բարսելոնային և «Ատլետիկոյին»: «Ազնվականներն» ունեն 281 միավոր և հետևաբար Անգլիայի լավագույն ակումբն են համարվում:
Հատկանշական է, որ լավագույն տասնյակում տեղ չեն գտել անգլիական մյուս ակումբները: Պրեմիեր Լիգայի ամենատիտղոսակիր ակումբներ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլն» ունեն հավասար միավորներ և զբաղեցնում են 24-րդ հորիզոնականը, իսկ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»՝ 42-րդը: Լոնդոնյան «Արսենալն» ու «Տոտտենհեմը» համապատասխանաբար 52-րդն ու 54-րդն են:
1. «Բարսելոնա»
2. «Ատլետիկո Մադրիդ»
3. «Չելսի»
4. «Բոկա Խունիորս»
5. «Մյունխենի Բավարիա»
6. «Կորինտիանս»
7. «Ռեալ Մադրիդ»
8. «Լիոնի Օլիմպիկ»
9. «Դորտմունդի Բորուսիա»
– «Ունիվերսիդադ դե Չիլի»
24. «Մանչեսթեր Յունայթեդ»
– «Լիվերպուլ»
42. «Մանչեսթեր Սիթի»
52. «Արսենալ»
54. «Տոտտենհեմ»