Nike-ը հետաձգել է նոր հովանավորչական պայմանագիրը «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ Պրեմիեր լիգայում Էրլինգ Հոլանդի առաջացրած ֆուրորի պատճառով:
«Սիթիի» կազմում իր առաջին 9 խաղերում խփած 14 գոլերով Հոլանդը դարձել է բաղձալի թիրախ սպորտային լավագույն ապրանքանիշերի համար, այդ թվում՝ Nike, Adidas, Puma, New Balance:
Էրլինգի նախկին անձնական կոշիկի հովանավորը Nike-ն էր, սակայն պայմանագրի ժամկետը լրացավ նախորդ մրցաշրջանի վերջում, և Էրլինգը խաղադաշտում հայտնվեց տարբեր ապրանքանիշերի ֆուտբոլային կոշիկներով այս մրցաշրջանի ընթացքում:
Այս սպորտային ապրանքանիշերը Հալենդին համարում են իրենց առաջնահերթությունը և պատրաստ են ծախսել իրենց բյուջեի զգալի մասը նրա վրա, մինչդեռ Քեյնը պետք է համբերատար լինի, հայտնում է The Telegraph-ը:
Հավանական է, որ Nike-ը դեռ կերկարաձգի համագործակցությունը Քեյնի հետ, բայց դա տեղի կունենա 2022-ին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո, և գործարքի ֆինանսական պայմանները կախված կլինեն նրանից, թե արդյոք ամերիկյան սպորտային հսկային կհաջողվի ձեռք բերել Էրլինգին որպես գործընկեր։
Կոշիկի հովանավորությունը ավանդաբար առաջարկվում է միայն համաշխարհային մակարդակի աստղերին և հաճախ կարող է գերազանցել իրենց ակումբների խաղացողների աշխատավարձերը: Դևիդ Բեքհեմը և Պոլ Պոգբան նախկինում նման շահավետ գործարքներ են կնքել: