Առանց Վարդիի Լեսթերը կորցնում է իր գրոհի սրությունը։ Այս նկարը դրա ապացույցն է։
Լեսթերը խաղում է 4-2-3-1 տակտիկական սխեմայով, բայց խաղի ժամանակ չի երևում հարձակվողը, այսինքն հարձակվողի դիրքում խաղացող Այոզե Պերեսը շատ է նահանջում՝ վերածվելով կիսապաշտպանի։
Լեսթեր – Լիդս 1-3 ( xG 1.86 xG 1.5)
Հանդիպման 13-րդ րոպեին Լեսթերի կիսապաշտպան Հարվի Բարնսը պատ խաղարկելով Մեդդիսոնի հետ գրավեց Իլան Մեիսլիերի դարպասը։ Հետո սկսվեց Լիդսի հարձակվողի բենեֆիսը՝ Պատրիկ Բեմֆորդը հաղթանակ պարգևեց իր թիմին․ մեկ գոլ, երկու գոլային փոխանցում և Մարսելո Բիելսայի թիմը «Կինգ Փաուերից» հեռանում է երեք միավորով։
Այս պարտությունից հետո Լեսթերը մնաց 39 միավորով 3-րդ հորիզոնականում, իսկ Լիդսը վաստակեց 26 միավոր և գտնվում է 12-րդ տեղում։