Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալի» ձախ պաշտպան Անդրե Սանթոսը հրաժարվել է դառնալ Ուեսլի Սնեյդերի և Դիդյե Դրոգբայի թիմակիցը «Գալաթասարայում»:
«Արսենալը» մտադիր է վաճառել պաշտպան Անդրե Սանթոսին տրանսֆերային պատուհանի վերջին ժամերի ընթացքում: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
Լոնդոնյան «Արսենալի» ղեկավարությունը մերժել է «Գալաթասարայի» առաջարկը: Թուրքական ակումբը Անդրե Սանթոսի համար առաջարկել էր 2.5 մլն ֆունտ, որը և մերժվել է: