«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հուսով է, որ Մայքլ Դոուսոնը և Գարեթ Բեյլը կկարողանան թիմին օգնել շաբաթ օրը «Ստոկ Սիթիի» դեմ խաղում:
Թեո Ուոլկոտը կմասնակցի այսօրվա «Ռեդինգի» դեմ խաղին: Այս մասին հայտնել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Տոտտենհեմից» կրած պարտությունից հետո «Սուոնսիի» մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, որ թիմի հարձակվող իսպանացի Միչուի մոտ ամեն ինչ կարգին է:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ թիմ են վերադարձել կիսապաշտպան Սքոտ Պարկերը և ձախ պաշտպան Բենուա Ասու-Էկոտոն:
«Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտավոր չորս շաբաթ:
«Արսենալի» ֆրանսիացի կիսապաշտպան Աբու Դիաբին անորոշ ժամանակով կբացակայի: Ֆուտբոլիստը գոտկատեղի վնասվածք ունի:
«Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ բեն Արֆան նորից վնասվածք է ստացել և կբացակայի որոշ ժամանակ:
«Լիվերպուլի» պաշտպան Խոսե Էնրիկեն բաց կթողնի այս շաբաթ կայանալիք «Աստոն Վիլլայի» դեմ հանդիպումը: 26-ամյա իսպանացին «Վեստ Հեմի» հետ խաղում վնասվածք ստացավ:
«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին ամենայն հավանակությանբ բաց կթողնի «Նյուքասլի» հետ հանդիպումը:
Մոտակա 48 ժամվա ընթացքում «Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթը կիմանա թե ինչքանով է լուրջ «Նորվիչի» դեմ խաղում ստացած վնասվածքը: