«Տոտտենհեմի» ձախ պաշտպան Բենուա Ասու-Էկոտոն ծնկի վնասվածքի պատճառով երեք ամիս բացակայելուց հետո սկսել է մարզումները:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ թիմի ավագ Նեմանյա Վիդիչը կկարողանա մասնակցել Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրի խաղին, որում «Յունայթեդը» կնդունի «Սանդերլենդին»:
«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին, ով վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել «Յունայթեդի» հետ խաղի ողջ ժամանակին, արդեն լուծել է առողջական խնդիրները և «Սիթիին» կօգնի «Նյուքասլի» հետ խաղում:
Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում «Տոտտենհեմի» կիսապաշտպան Սքոտ Պարկերը կկարողանա օգնել իր թիմին:
«Ստոկ Սիթիի» հարձակվող Մայքլ Օուենն արդեն ապաքինվել է: Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, 32-ամյա անգլիացին արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ:
«Վեստ Հեմի» կիսապաշտպան Մոհամեդ Դիամեն դաշտ կվերադառնա ընդամենը 3 շաբաթից:
«Չելսիի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն վնասվածքի պատճառով կբացակայի մինչև մրցաշրջանի ավարտը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Լիգայի գավաթի քարրորդ եզրափակչում իր թիմը «Բրեդֆորդի» դեմ կխաղա այս պահի ուժեղագույն կազմով:
«Վեստ Հեմի» եզրային կիսապաշտպան Մոհամեդ Դիամեն կիրակի օրը կայացած խաղում լուրջ վնասվածք է ստացել և այժմ ստիպված է բաց թողնել երեք ամիս:
«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինին հայտնել է, որ ծանր վնասվածքից հետո իր ապաքինումը հասել է վերջնական փուլին: