«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնական առաջարկ է արել Մախաչկալայի «Անժիին» պաշտպան Քրիստոֆեր Սամբային գնելու համար:
«Բիրմինգհեմի» դարպասապահ Ջեկ Բուտլանդը հրաժարվել է բանակցություններ վարել «Չելսի» տեղափոխվելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնում է BBC-ն, «Վեստ Հեմը» մոտ է «Բլեքբեռնի» դարպասապահ Պոլ Ռոբինսոնին ձեռք բերելուն:
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հերքել է այն ենթադրությունը, թե «Տվենտեի» կիսապաշտպան Լերոյ Ֆերին գնելը նշանակում է փախարինում Մարուան Ֆելայնիին:
«Չելսին» սկսել է բանակցությունները «Բիրմինգհեմի» դարպասապահ Ջեկ Բուտլանդի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ:
«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հաստատել է, որ ձեռք է բերել «Չուննամ Դրագոնսի» և Հարավային Կորեայի ազգային հավաքականի պաշտպան Յուն Սուկ Յունին:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է, որ չի բացառվում նոր հարձակվողի ձեռք բերելը տրանսֆերային պատուհանի մնացած այս մեկ-երկու օրերի ընթացքում:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը պատրաստվում է ուժեղացնել կազմը մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է թիմի հարձակվող Մարիո Բալոտելլիի տեղափոխությունը «Միլան»:
Լոնդոնի «Ֆուլհեմը» բանակցություններ է վարում «Միլանի» կիսապաշտպան Ուրբի Էմանուելսոնին վարձակալելու համար: Ուրբին մրցաշրջանի մնացած հատվածը կխաղա Անգլիայում: