«Ռեդինգը» Դենիել Ուելբեքի վարձակալելու առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին»: Ռոբին վան Պերսիի գալուց հետո երիտասարդ Ուելբեքը սկսել է հազվադեպ դաշտ դուրս գալ:
«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի պայմանագիրն ունի ֆիքսված արժեք: Ֆուտբոլիստին կարող են գնել ավելի քան 22 մլն ֆունտով:
«Լիվերպուլը» պատրաստ է հրաժարվել Թոմ Ինսին ձեռք բերելու գաղափարից: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:
«Տոտտենհեմը» հրաժարվել է ձեռք բերել «Կրիստալ Փելեսի» վինգեր Վիլֆրիդ Զախային: Փոխարենը լոնդոնցիները պատրաստվում են պաշտոնական առաջարկ անել բրազիլական «Ինտերնասիոնալին»՝ թիմի հարձակվող Լեանդրո Դամիաոյի տրանսֆերը ձեռք բերելու համար:
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հայտնել է, որ «Արսենալը» պետք է հրաժարվի իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյաին ձեռք բերելու ցանկությունից:
«Վեստ Հեմը» ցանկանում էր գնել «Բլեքբեռնի» պաշտպան Մարտին Օլսոնին 2 մլն ֆունտով, սակայն «Բլեքբեռնը» մերժել է այդ առաջարկը:
«Ֆուլհեմն» արդեն ստացել է թույլտվություն «Դնեպրի» կիսապաշտպան Դերեկ Բոատենգի աշխատանքի համար:
Լոնդոնյան «Չելսին» և խարկովյան «Մետալիստն» արդեն պայմանավորվել են բրազիլացի ֆուտբոլիստ Թայսոնի տրանսֆերի շուրջ: Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Սանդերլենդը» համաձայնության է եկել թուրքական «Բուրսասպորի» հետ կիսապաշտպան Ալֆրեդ Ն’Դիայեին ձեռք բերելու համար:
Российская газета-ի փոխանցմամբ «Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինը սկսել է բանակցությունները «Ֆուլհեմի» հետ: