«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» ծագող աստղ Քրիստիան Տելյոյին:
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի լոնդոնյան ակումբը:
Իտալական «Ֆիորենտինան» պատրաստ է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Էստեբան Գրաներոյի համար 5,6 մլն ֆունտ առաջարկել:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նանին ամենայն հավանականությամբ վարձակալությամբ հանդես կգա «Ռոմայում»:
«Չելսին» մտադիր է ձեռք բերել «Ռեալ Մադրիդի» ձախ պաշտպան Մարսելոյին: Ըստ Daily Star-ի` Մադրիդի «Ռեալը» հաջորդ ամառ կվաճառի Մարսելոյին, իսկ նրան ձեռք բերել ցանկացողների թվում «ազնվականներն» են:
«Լիվերպուլը» պատրաստ է վարձակալության տալ 22-ամյա պաշտպան Սեբաստյան Քոաթեսին:
Բրիտանական թերթերի հաղորդմամբ լոնդոնյան «Չելսին» համաձայնվել է «Լիվերպուլին» զիջել իր հարձակվող Դանիել Սթարիջին:
«Չելսիի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հարձակվողական ոճի կիսապաշտպանների կարիք ունի:
«Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հնարավոր է այս հունվարին տեղափոխվի «Տոտտենհեմ»:
«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը վստահ է` կկարողանա փոխարինել Ջոն Թերրիին: Բրազիլիացու կարծիքով ինքն ունի բոլոր տվյալները թիմի առաջատարը լինելու համար: