«Բենֆիկայի» դեմ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղի համար «Տոտտենհեմը» երեկ մեկնել է Պորտուգալիա՝ առանց իր 5 պաշտպանների:
Երեքշաբթի օրը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ստեֆան Յովետիչը վերադարձել է ամողջական ծրագրով մարզումներին և պատրաստ է առաջիկա խաղում օգնել իր թիմին:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլլինգն ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը, որը տեղի կունենա մարտի 25-ին:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն «Բարսելոնայի» դեմ երեկվա խաղում վնասվածք է ստացել՝ չկարողանալով մասնակցել ողջ խաղին:
«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը աճուկի վնասվածք է ստացել և առաջիկա երկու շաբաթվա ընթացքում չի կարողանա օգնել իր թիմին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, «Ֆուլհեմի» կիսապաշտպան Դամյեն Դաֆը ծնկի վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում այլևս դաշտ դուրս չի գա:
«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ջոննի Էվանսը ոտքի մկանների վնասվածքի պատճառով ևս 3 շաբաթ չի կարողանա օգնել իր թիմին:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը Մեքսիկայի հավաքականի վերջին ընկերական խաղի ժամանակ վնասել է աջ ծունկը:
«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կոճի վնասվածքի պատճառով նվազագույնը մեկուկես ամիս չի կարողանա դաշտ դուրս գալ: