«Ռեալ Մադրիդի» հարձակվող Խոսե Կալյեխոնի ծառայություններով հետաքրքված են Անգլիայի Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ:
«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին հայտնվել է «Չելսիի» հունվարյան տրանսֆերային ցուցակում:
«Լիոնի» հարձակվող Բաֆիտիմբի Գոմիսը հայտնել է, որ հաճելի է լսել իր հանդեպ «Լիվերպուլի» և «Չելսիի» ունեցած հետաքրքրության մասին:
«Մանչեսթեր Սիթիի» 30-ամյա պաշտպան Ջոլեոն Լեսկոտը պատրաստ է դիտարկել հունվարին «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու տարբերակը:
«Նյու Յորք Ռեդ Բուլզի» սպորտային տնօրեն Ժերար Ուլյեն հայտնել է, որ «Արսենալը» դեռևս չի դիմել իրենց ակումբի ղեկավարությանը Թիերի Անրիի վարձակալության համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Չիչարիտոն ամենայն հավանականությամբ հունվարին կլքի «Օլդ Թրաֆորդը»:
Միլանի «Ինտերը» հետաքրքրված է «Արսենալի» հարձակվող Մարուան Շամախի ծառայություններով:
«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ձեռք բերել կիսապաշտպան Էսեկյել Չիրիլյանոյին, որը հանդես է գալիս արգենտինական «Ռիվեր Փլեյթ» ակումբում:
«Տոտտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը կարծում է, որ իր նախկին թիմակից, դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հիանալի ձեռքբերում կլինի լոնդոնյան ակումբի համար:
Հարձակվող Նիկոլյա Անելկան այժմ բանակցում է «Շանհայ Շենհուայի» հետ պայմանագիրը խզելու համար: