Տրանսֆրային պատուհանի վերջին ժամերին «Քուինս Պարկ Ռեյնջերսը» ձեռք բերեց «Տոտտենհեմի» երկու ֆուտբոլիստի՝ կիսապաշտպան Ջերմեյն Ջենասին և վինգեր Անդրոս Թաունսենդին:
«Արսենալը» պաշտոնապես հաստատել է «Մալագայի» և Իսպանիայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Նաչո Մոնրեալի տրանսֆերը:
«Ֆուլհեմը» պաշտոնապես հաստատել է «Այաքսի» և Կամերունի ազգային հավաքականի 26-ամյա հենակետային կիսապաշտպան Էյոնգ Էնոյի վարձակալությունը:
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Ստոկ Սիթին» կատարեց երկու կարևոր ձեռքբերում: Երեկ «Բրիտանիա» տեղափոխվեցին «Դալասի» վինգեր Բրեկ Շին և «Բիրմինգհեմի» դարպասապահ Ջեկ Բուտլանդը:
«Ֆուլհեմը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալեց «ՊՍՎ»-ի և Բուլղարիայի ազգային հավաքականի աջ պաշտպան Ստանիսլավ Մանոլևին:
«Տոտտենհեմի» բրազիլացի դարպասապահ Էուրելիո Գոմեսը վարձավճարով մեկնել է «Հոֆֆենհայմ» և այնտեղ կմնա մինչև այս մրցաշրջանի ավարտը:
«Լիվերպուլի» դարպասապահ Դոնին խզեց պայմանագիրը ակումբի հետ և ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվեց «Բոտաֆագո»:
«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Պաչեկոն մրցաշրջանի մնացած հատվածը հանդես կգա իսպանական «Ուեսկա» ակումբում: Այս մասին հաղորդում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը:
«Սուոնսի Սիթիի» 27-ամյա հարձակվող Դենի Գրեմը պաշտոնապես տեղափոխվեց «Սանդերլենդ»: Ֆուտբոլիստը «Սանդերլենդի» հետ ստորագրել է 3.5 տարվա պայմանագիր:
«Արսենալը» մտադիր է վաճառել պաշտպան Անդրե Սանթոսին տրանսֆերային պատուհանի վերջին ժամերի ընթացքում: Այս մասին հայտնում է Goal.com կայքը: