VAR-ի մրցավար Լի Մեյսոնը որակազրկվել է Պրեմիեր լիգայի հաջորդ տուրի հանդիպումից։
51 ամյա Մեյսոնը, ով պաշտոնաթող մրցավար է, մեկն է այն մի քանի մրցավարներից, ովքեր աշխատում են բացառապես VAR համակարգով Պրեմիեր լիգայում:
Այնուամենայնիվ, անցյալ տուրում Մեյսոնը կոպիտ սխալ թույլ տվեց։ Լին հաշվել է «Արսենալի» դեմ «Բրենտֆորդի» պատասխան գոլը այն բանից հետո, երբ անտեսել է Քրիստիան Նորգարդի խաղից դուրս վիճակից կատարած գոլային փոխանցումը:
Արդյունքում Մեյսոնը չնշանակվեց տուրում կայանալիք հանդիպումների համար, և դա կարելի է յուրօրինակ պատիժ համարել մրցավարի համար, ում սխալի համար մրցավարական կորպուսը ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել։
Ինչ վերաբերում է Ջոն Բրուքսին, ով VAR-ում աշխատելիս սխալմամբ չեղարկել է «Բրայթոնի» գոլը «Կրիստալ Փելեսի» դեմ խաղում, և ով հետագայում հեռացվեց «Լիվերպուլ»-«Էվերթոն» և «Արսենալ» «Մանչեսթեր Սիթի» խաղերից, ապա նա շաբաթ օրը կվերադառնա «Ասթոն Վիլա»-«Արսենալ» խաղին, որպես չորրորդ մրցավար: