«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը մեկ ամիս:
Հիշեցնենք, որ արգենտինացի ռմբարկուն այդ վնասվածքը ստացել էր այս շաբաթ «Էվերթոնի» դեմ խաղում: Լավ մարզավիճակ հավաքած Ագուերոն դաշտը լքեց դեռ խաղի 5-րդ րոպեին:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, խորքային բուժզննումը ցույց է տվել, որ վնասվել է ֆուտբոլիստի ձախ ծնկի միջին կապանը: Ամենայն հավանականությամբ, Սերխիոն դաշտ կվերադառնա միայն Նոր տարուց հետո:
Ավելացնենք, որ այս մրցաշրջանում Ագուերոն դարձել է արդեն 19 գոլի հեղինակ: