• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ագուերոն չի խաղալու հավաքականի կազմում և արդեն վերադարձել է Մանչեսթեր

Սերխիո ԱգուերոՀարձակվող Սերխիո Ագուերոն լքել է Արգենտինայի ազգային հավաքականի մարզչական բազան և վերադարձել «Մանչեսթեր Սիթի»: Այստեղ նա կշարունակի ապաքինվել ծնկի վնասվածքից:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ագուերոն մեկնել էր հայրենիք վերականգնողական կուրս անցնելու նպատակով: Հենց այդ ժամանակ էլ Սերխիոն ազգային հավաքականից հրավեր ստացավ՝ մասնակցելու Վենեսուելայի և Բոլիվիայի հետ խաղերին:

Սակայն բուժզննում անցնելուց հետո Ագուերոն վերադարձավ Անգլիա: Բժիշկների կարծիքով խաղացողը գտնվում է ոչ այն մարզավիճում, որպեսզի դաշտ դուրս գա:

-Բժիշկները խորհուրդ են տվել ռիսկի չդիմել և անցնել ամբողջ կուրսը, մինչ վնասվածքի ամբողջական ապաքինումը:

Իհարկե, ցավում եմ, որ բաց եմ թողնելու հավաքականի հանդիպումները, սակայն ես կերկրպագեմ նրանց Մանչեսթերից,- հայտնել է Ագուերոն իր թվիթերյան էջում:

Ավելացնենք, որ «Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ակնկալում է, որ Ագուերոն դաշտ կվերադառնա Պրեմիեր Լիգայի առաջիկա՝ «Նյուքասլի» դեմ խաղին: Այս խաղը կկայանա մարտի 30-ին: