«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ Սերխիո Ագուերոն չի մասնակցի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը: Ֆերնանդինյոն պատրաստ է խաղալ:
Հիշեցնենք, որ արգենտինացի ռմբարկուն բացակայում է ազդրի վնասվածքի պատճառով, որը ստացել է «Տոտտենհեմի» դեմ խաղում: Սերխիոն անգամ լիարժեք մարզումներին չի վերադարձել:
Ինչ վերաբերվում է Ֆերնանդինյոյին, ապա նա լուծել է իր առողջական խնդիրները և պատրաստ է օգնել «քաղաքայիններին»:
-Ագուերոն բաց կթողնի առաջիկա խաղը: Հուսանք՝ նա շուտ կվերադառնա: Ֆերնանդինյոյին շանս ունի: Նա հայտացուցակում է, քանի որ առանց որևէ խնդրի մարզվել է,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: