Ալեքսիս Մաք Ալիսթերը տեղափոխվեց «Լիվերպուլ»: Ակումբը պաշտոնապես հաստատեց Ալեքսիսի հետ պայմանագիր կնքելու նորությունները, իսկ «Բրայթոնը», որպես փոխհատուցում ստացավ 35 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Արգենտինացին հագեցած մրցաշրջան է ունեցել, սակայն ակումբային հեռուստատեսությանը տված առաջին հարցազրույցում ասել է, որ արդեն պատրաստ է հաջորդին։
«Զարմանալի զգացողություն է: Դա երազանք է, որը կատարվել է, զարմանալի է այստեղ հայտնվելը, և ես անհամբերությամբ եմ սպասում իմ մեկնարկին:»
«Ես ցանկանում էի թիմում լինել նախամրցաշրջանային փուլի առաջին օրվանից, ուստի լավ է, որ ամենինչ արդեն գրանցված է: Անհամբեր սպասում եմ իմ նոր թիմակիցների հետ հանդիպմանը։»
«Սա ֆանտաստիկ տարի էր ինձ համար՝ աշխարհի առաջնությունը և այն, թե ինչի մենք կարողացանք հասնել «Բրայթոնի» հետ, բայց հիմա ժամանակն է, որ իմ մտքերը ուղղված լինեն միայն դեպի «Լիվերպուլը»: