Հոլանդական «ԱԶ Ալկմարի» հարձակվող Ջոզի Ալտիդորը «Սանդերլենդի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագիրը և երկուշաբթի օրը կժամանի Անգլիա, որպեսզի բուժզննում անցնի:
Դեռ հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ երկու ակումբները համաձայնեցրել են ԱՄՆ-ի 23-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը: Երկուշաբթի Ալտիդորը կլինի իր նոր ակումբի տրամադրության տակ, որպեսզի ավարտին հասցնեն բոլոր ձևակերպումները:
Հիշեցնենք, որ 2009/2010 մրցաշրջանում Ալտիդորը հանդես է եկել «Հալլ Սիթիում», որտեղ աչքի չի ընկել արդյունավետությամբ: Տեղափոխվելով հոլանդական ակումբ՝ Ջոզին կրկին լավ մարզավիճակ ձեռք բերեց և կարողացավ մեկ մրցաշրջանում դառնալ 31 գոլի հեղինակ: