• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ականջին ցանկանում է կրկնել նախորդ մրցաշրջանի ձեռքբերումը

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին հայտարարել է, որ ցանկանում է կրկնել նախորդ մրցաշրջանի ձեռքբերումը և կրկին նվաճել տրեբլ։

«Սիթիի» կազմում իր նորամուտի մրցաշրջանում Ականջին հաղթեց Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան:

Չնայած նրան, որ «քաղաքայինները» չափազանց լուրջ ցուցանիշ են գրանցել, 28 ամյա շվեյցարացին չի ցանկանում բավարարվել ավելի ցածր արդյունքով:

«Ես դեռ չեմ հաղթել Լիգայի գավաթը, և մենք չենք կարող հաղթել այն այս մրցաշրջանում, այնպես որ ես դեռ հույս ունեմ, որ դա անելու եմ: Նույնն է նաև Անգլիայի Սուպերգավաթի դեպքում, մենք բաց թողեցինք այն հաղթելու մեր հնարավորությունը: Անցյալ մրցաշրջանում մենք իսկապես լավ աշխատեցինք: Անհնար է ավելի լավ հանդես գալ առաջին տարվա տրեբլից հետո: Դա իսկապես ֆանտաստիկ էր»:

«Երկրորդ մրցաշրջանի նպատա՞կը: Կրկնեք տրեբլը: Եթե մենք դա չանենք, դա հիասթափություն կլինի: Ես ուզում եմ նորից նվաճել բոլոր մեծ գավաթները»,- ասել է Ականջին ESPN-ին տված հարցազրույցում:

Հետաքրքիր փաստեր