• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Այսօր մեկնարկում է աշխարհի ամենա ամենան

Այսօր մեկնարկում է 2021/2022 մրցաշրջանի Չեմպիոնների Lիգայի խմբային փուլը։ Ասել է թե մեկնարկում է աշխարհի լավագույն, աշխարհի ամենահեղինակավոր ակումբային առաջնությունը։Երբ աշխարհի ամենաճանաչելի ֆուտբոլային հիմնը այսօր երեկոյան կլցվի բոլորիս տներում, շատերը երևի կհիշեն, թե ինչ էինք մենք կորցնելու, եթե անցյալ մրցաշրջանի ընթացքում՝ ապրիլ ամսին, 12 ակումբների ավանտյուրային մտահաղացումը կյանքի կոչվեր։

Անդրե Էռերա, Մեսութ Օզիլ, Բրունո Ֆեռնանդեշ․․․ շատերը դեմ արտահայտվեցին այդ մտահաղացամանը, բայց ամենահիշարժանը «Վուլվհերմփթոնի» կիսապաշտպան Դանիել Պոդենսեի գրառումն էր, ով Չեմպիոնների Լիգայում հանդես է եկել «Սպորտինգի» և «Օլիմպիակոսի» կազմերում։  «Գնդակ։ Հիմն։ Երազանք։ Զիդանի հարվածը․․․ Կակայի սոլոն․․․ Ռոնալդուի արցունքները Մոսկվայում․․․ «Լիվերպուլի» հեքիաթը Ստամբուլում ․․․  բաներ կան, որոնց համար անհնար է վճարել, որովհետև դրանք անգին են»,- գրել էր Պոդենսեն ինստագրամում։

Ժամանակի ընթացքում մեր ամենասիրած մրցաշարը դարձել ու դառնում է էլ ավելի կանխատեսելի։ Վերջին 20 տարում միայն, այսպես կոչված թոփ-5 լիգաների թիմերն են մասնակցել եզրափակիչներին, միակ բացառությունը Ժոզե Մոուրինյուի «Պորտուն» էր 2003/2004 մրցաշրջանում։  Այս ամենի հետ միասին Չեմպիոնների Լիգան մնում է դեռ այն միակ յուրահատուկը, որին երկրպագուները սպասում են սրտի թրթիռով ու քաղցր անհամբերությամբ, քանի որ այստեղ է Լեո Մեսսին է իր կախարդանքով, ու Կրիշտիանու Ռոնալդուն, ով ձեռնոց է նետել ժամանակին, այստեղ են անհավանական «come back»-երը «Դեպորտիվոյի», «Բարսելոնայի», «Ռոմայի», «Լիվերպուլի»․․․ այստեղ է «Տոտտենհեմի» անհավանական խաղերը «Մանչեսթեր Սիթիի» դեմ, երբ Պեպ Գվարդիոլայի ծնկի եկած նկարը դարձավ պատմական  անմոռանալի դրվագ, կամ «Յոհան Կրուիֆ Արենայում» 0-2-ից «վերադարձը»․․․

Այս մրցաշրջանի խմբային փուլը մեզ շատ դիտարժան հանդիպումներ է խոստանում։ Սուպերլիգայի հիմնադիրները՝ Անդրեա Անյելին և Ֆլորենտինո Պերեսը մեզ ավելի շատ դիտարժան խաղեր էին խոստանում, բայց մի՞թե այս խմբային փուլը չի հագեցնի այն ամենաքաղցած երկրպագու ախորժակը։ դատեք ինքներդ․ «Բարսելոնա»-«Բավարիա», «Մանչեսթեր Սիթի» – «ՊՍԺ»,  «Ինտեր»-«Ռեալ Մադրիդ», «Չելսի» – «Յուվենտուս»,  «Լիվերպուլի» հետ մի խմբում են հայտնվել «Ատլետիկո Մադրիդը», «Պորտուն» ու իտալական «Միլանը»․․․

Այսօր Չեմպիոնների Լիգայի հիմնը կհնչի շվեդական Մալմյո քաղաքում, վաղը՝ մոլդովական Տիրասպոլում։ Այ սա է հեքիաթը, որին հնարավորույթուն ունեն հպվելու բոլոր բոլորը, ոչ միայն «ընտրյալները» կամ հարուստները։ Գուցե մի օր էլ մենք՝ հայ երկրպագուներս դառնանք աշխարհի ամենա ամենայի անբաժանալի մաս, գոնե մի մրցաշրջանով, բայց քանի տեսական հնարավորություն կա, ուրեմն չպետք է դադարենք երազել։ Ինչպես Պոդենսեն էր նշել․ Գնդակ։ Հիմն։ Երազանք։

            Կարեն Պողոսյան