Ուեյն Ռունին դարձավ Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ անվրեպ իրացնելով Շվեյցարիայի դեմ հաղթական խաղում 11 մետրանոցը։ Ռոյ Հոջսոնի սաները շարունակեցին Եվրո 2016-ի խմբային փուլում իրենց 100%-անոց շարքը։
«Երեք առյուծների» առաջին գոլն էլ խփեց «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը։ Ավելացնենք, որ Ռունիից պահանջվեց 12 տարի, որպեսզի հավաքականում դառնա 50 գոլի հեղինակ։ Հավաքականի նախկին հարձակվող Բոբբի Չարլթոնի ռեկորդը պահպանվում էր 45 տարի։
Գոլեր․ Քեյն՝ 67ր, Ռունի՝ 84ր։