«Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը» պատրաստվում են առճակատվել «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեի համար:
Կիմը նոր է «Նապոլի» տեղափոխվել «Ֆեներբախչեից» 15 միլիոն ֆունտի դիմաց: 26 ամյա հարավկորեացին անմիջապես հաստատվեց որպես առանցքային խաղացող մի թիմում, որը գերիշխում է Ա սերիայում և դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Կիմին ցանկանում են ոչ միայն «Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը», այլ նաև եվրոպական որոշ գրանդներ, այդ թվում՝ «ՊՍԺ»-ն և «Բավարիան»:
Այնուամենայնիվ, ինքը՝ Կիմը, ում պայմանագրում նախատեսված է 40 միլիոն ֆունտ ստերլինգ ազատման կետ, նախընտրում է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում, եթե նրան վիճակված է մեկ մրցաշրջանից հետո հեռանալ «Նապոլիից»:
«Տոտտենհեմը» մի փոքր առավելություն ունի մրցակիցների նկատմամբ Կիմի համար պայքարում, որտեղ խաղում է Մին Ջեի հայրենակիցը՝ ի դեմս հարձակվող Սոն Հին Մինի, սակայն «շպորները» դեռ չեն որոշել նոր գլխավոր մարզչի հարցը և ռիսկի է դիմում մնալ առանց Չեմպիոնների լիգայի ուղեգրի։