Անգլիայի գավաթի 5-րդ փուլում միմյանց էին հանդիպել Պրեմիեր Լիգայի երկու գրանդ ակումբներ՝ «Արսենալը» և «Լիվերպուլը»:
Հանդիպումն ակտիվ սկսեցին հյուրերը, սակայն առաջինը հաջողության հասան Արսեն Վենգերի Սաները: Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Ալեքս Օքսլայդ-Չեմբերլենը: Երկրորդ խաղակեսի մեկարկին «զինագործները» կրկնապատկեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Լուկաս Պոդոլսկին:
60-րդ րոպեին Հովարդ Վեբը դաշտի տերերին պատժեց 11-մետրանոցով, որն անվրեպ իրացրեց Սթիվեն Ջերարդը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Սակայն «կարմիրներն» ավելին անել չկարողացան: «Արսենալը» հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ:
Գոլեր. Օքսլեյդ-Չեմբերլեն՝ 16ր, Պոդոլսկի՝ 48ր, Ջերարդ՝ 60ր (11մ):