Անգլիայի գավաթի 3-րդ փուլում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել էր Անգլիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլդհեմ Ատլետիկին»:
«Կարմիրները» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին առաջին լիգայում հանդես եկող ակումբի դարպասը և դուրս եկան 4-րդ փուլ: Հանդիպման 56-րդ րոպեին հաշիվը բացեց Յագո Ասպասը, իսկ 82-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ջեյմս Տարկովսկին:
Գոլեր. Ասպաս՝ 54ր, Տարկովսկի՝ 82ր: