«Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ» հանդիպումից հետո կայացավ Անգլիայի գավաթի 1/2 եզրափակչի վիճակահանությունը: Այս փուլում ֆավորիտները խուսափեցին միմյանց հետ հանդիպումից:
Գործող գավաթակիր «Արսենալը» կիսաեզրափակչում կհանդիպի «Բրեդֆորդ» – «Ռեդինգ» զույգի հաղթողին, իսկ «Լիվերպուլը» «Բլեքբեռնի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի «Աստոն Վիլլային»:
Ավելացնենք, որ խաղերը կկայանան ապրիլի 18-19-ին՝ «Ուեմբլի» մարզադաշտում:
Անգլիայի գավաթի 1/2 եզրափակչի զույգերը՝
«Բրեդֆորդ» / «Ռեդինգ» – «Արսենալ»
«Աստոն Վիլլա» – «Լիվերպուլ» / «Բլեքբեռն»