Ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Անդրե Այուն խոստովանել է, որ երազում է անգլիական Պրեմիեր Լիգայի մասին:
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա գանացին 35 խաղում դարձավ 9 գոլի հեղինակ:
Աֆրիկայի 2011թ-ի լավագույն ֆուտբոլիստի խոսքերով, նա բաց է անգլիական ակումբներից առաջարկների համար:
-Ես մշտապես մտածում եմ այդ առաջնության մասին: Ես գանացի եմ և խոսում եմ անգլերեն, իսկ Պերմիեր Լիգան ամենասիրված առաջնությունն է Գանայում: Ինձ շատ է դուր գալիս Անգլիան: Ես չեմ պատրաստվում հեռանալ, սակայն եթե հետաքրքրվող ակումբներ լինեն, ապա գիտեն ակումբի նախագահի հետախոսահամարը:
Ինչ վերաբերվում է «Լիվերպուլին»… Այո, ես մանկուց հետևում եմ նրանց,- Telefoot-ին տված հարցազրույցում ասել է Այուն: