«Սանդերլենդի» պաշտպան Անդրեա Դոսենան կարծում է, որ «Տոտտենհեմի» դեմ խաղում իրենք հաղթելու ավելի մեծ հնարավորություն կունենան, քան «Չելսիի» դեմ խաղում էր:
Երեկ երեկոյան «կատուներն» իսկական կռիվ տվեցին առաջնության ուժեղագույն ակումբներից մեկի հետ, սակայն պարտվեցին 3:4 հաշվով:
Հանգստյան օրերին «Սանդրելենդը» կհյուրընկալի «Տոտտենհեմին», որն այժմ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է:
-Էդեն Ազարը ֆանտաստիկ խաղ անցկացրեց: Մենք գիտենք, որ «Չելսին» հիանալի ակումբ է: Մեր առաջիկա մրցակից «Տոտտենհեմն» էլ է ուժեղ, սակայն ոչ այնքան, որքան «Չելսին»: Մեզ կարևոր խաղ է սպասվում, որտեղ պետք է ցույց տանք մեր մարտական ոգին,- Դոսենայի խոսքերն է մեջբերում Goal-ը: