Տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Սանդերլենդը» գնեց «Նապոլիի» ձախ պաշտպան Անդրեա Դոսենային: Այս մասին հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
31-ամյա Դոսենան դարձավ տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Սանդերլենդին» միացած երկրորդ ֆուտբոլիստը: Մինչ այդ Դի Կանիոյի թիմը վարձակալել էր «Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինիին: Դոսենան «կատուների» հետ 1 տարվա պայմանագիր է ստորագրել:
Ավելացնենք, որ Անդրեան Պրեմիեր Լիգայում հանդես գալու փորձ ունի: Մի քանի տարի առաջ նա խաղում էր «Լիվերպուլում»: