«Վեստ Բրոմվիչը» պաշտոնապես հայտնել է, որ թիմի հարձակվող Նիկոլա Անելկան հինգշաբթի օրը կվերսկսի մարզումները:
Նախորդ շաբաթ խոսվում էր, որ իր գործակալի և շատ մոտ ընկերոջ մահվան պատճառով Անելկան որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան:
Եվ չնայած որ «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը հերքեց այդ լուրերը, սակայն նշեց նաև, որ դեռ չգիտի 34-ամյա ֆրանսիացու որոշման մասին:
Այժմ արդեն հայտնի է, որ Անելկան կշարունակի կարիերան: Այսօր նա Քլարկի թիմի հետ կմասնակցի մարզումներին: Հարձակվողը ունի բոլոր շանսերը մասնակցելու կիրակի օրը «Սուոնսիի» դեմ խաղին: