Պրեմիեր լիգան բացառել է «Տոտտենհեմի» և «Լիվերպուլի» միջև կայացած խաղի վերախաղարկումը:
Անցյալ չորեքշաբթի, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասաց, որ վերախաղարկումը «ճիշտ» կլինի այն բանից հետո, երբ մրցավարի սխալի պատճառով Լուիս Դիասի գոլը չեղարկվեց:
Հինգշաբթի օրվա դրությամբ «Լիվերպուլը» պաշտոնապես չէր դիմել Պրեմիեր լիգային «կարմիրների» 2-1 հաշվով պարտությունը վերախաղարկելու համար, հաղորդում է Evening Standard-ը:
Բայց եթե անգամ համապատասխան խնդրանքը ստացվի, «Լիվերպուլի» համար չափազանց դժվար կլինի հասնել իր ուզածին։ Պրեմիեր լիգան չի պատրաստվում նմանատիպ իրավիճակ ստեղծել։
Եթե նույնիսկ Դիասի գոլը հաշված լիներ, ապա անհամար տարբերակներ կլինեին, թե ինչպես կարող էր ընթանալ խաղը: Գրեթե անհնար է օրինական կերպով ապացուցել, որ «Լիվերպուլին» անկասկած վնաս է պատճառվել: