«Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչն այս ամռանը չի լքի «Բրիտանիա» մարզադաշտը: «Ստոկը» դարպասապահ Ջեկ Բուտլանդին կրկին կուղարկի «Բիրմինգհեմ»:
Հիշեցնենք, որ հունվարին «Ստոկը» ձեռք բերեց Բուտլանդին և վարձավճարով ուղարկեց իր նախկին ակումբ: Սպասվում էր, որ այս ամռանը երիտասարդ անգլիացին կփոխարինի թիմի առաջին դարպասապահ Ասմիր Բեգովիչին:
Սակայն այս պահին կարծես՝ մարել է հետաքրքրությունը Բեգովիչի նկատմամբ: «Լիվերպուլը» ձեռք է բերել Սիմոն Մինյոլեին, իսկ «Արսենալի» ընտրությունը կանգնեց Ժուլիո Սեզարի վրա:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Բեգովիչը պատրաստ է հաջորդ մրցաշրջանն անցկացնել «Ստոկ Սիթիում»: