Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ «Վիլլա Պարկ» մարզադաշտում, ուր տեղի «Աստոն Վիլլան» հյուրընկալեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
Հանդիպման միակ գնդակը առաջին խաղակեսի վերջնամասում խփեց Կարլոս Տևեսը՝ հաղթանակ պարգևելով «Սիթիին»:
Այս հաղթանակից հետո «քաղաքայինները» վաստակած 59 միավորով շարունակում են զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
Գոլ. Տևես՝ 45ր