Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում այսօր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հուրընկվալվել էր «Աստոն Վիլլային»:
Բիրմինգհեմյան ակումբը կարողացավ 80 րոպե դիմադրել Մանուել Պելեգրինիի սաների գրոհներին, սակայն, ի վերջո, «քաղաքայինների» բարձր կարգն իր մասին ասեց: Հանդիպման 82-րդ րոպեին իվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեն հաշվի մեջ առաջ մղեց «Սիթիին», իսկ 6 րոպե հետո Սերխիո Ագուերոն խփեց իր թիմի երկրորդ գնդակը:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին»՝ վաստակած 14 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Գոլ. Տուրե՝ 82ր: