«Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալեսը մտածում էր, որ «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը հոկտեմբերի 9-ին «Էմիրեյթսում» կայացած հանդիպման ժամանակ վիրավորել է իրեն պորտուգալերենով:
Հիշեցնենք, որ այս շաբաթ ՖԱ-ն ավարտեց միջադեպի հետաքննությունը՝ որոշելով կարգապահական տույժեր չձեռնարկել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հետաքննության ընթացքում Հենդերսոնը ասոցիացիային ասել է, որ նա բրազիլացի հակառակորդին անվանել է «f**king idiot», մինչդեռ Գաբրիելին թվացել է, որ դա ավելի վիրավորական արտահայտություն է եղել պորտուգալերենով։
Այլ խաղացողների հետ հարցազրույցից հետո ՖԱ-ն Գաբրիելի խոսքերի ապացույցներ չգտավ, ուստի ֆուտբոլային պաշտոնյաները որոշեցին, որ «գնդացրորդը» պարզապես սխալվել է։