Մյուխենի «Բավարիայի» վինգեր Արյեն Ռոբենը հայտնել է, որ իր թիմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղն ավելի բարդ էր պատկերացնում:
«Սիթի օֆ Մանչեսթերում» տեղի ունեցած հանդիպման ժամանակ Չեմպիոնների Լիգայի նախորդ մրցաշրջանի չեմպիոնները դժվարություն չունեցան և կարողացան խաղն ավարտել իրենց օգտին` 1:3 հաշվով: Եվ նախքան խաղադաշտ դուրս գալը Ռոբենը` «Բավարիայի» գոլերից մեկի հեղինակը, մրցակցի կողմից նման թույլ խաղ չէր ակնկալում:
-Առաջին 70 րոպեների ընթացքում մենք գերազանց ֆուտբոլ ցուցադրեցինք: Մենք մեծ առավելություն ունեինք հակառակորդի նկատմամբ, սակայն մենք խաղն այդքան հեշտ չէինք պատկերացնում:
Դա խոսում է մեր թիմի որակի մասին, սակայն մենք «Սիթիից» ավելին էինք ակնկալում: Նրանք տարածություն քիչ էին ստանում, մենք անընդհատ գրոհում էինք նրանց դարպասը, և նրանց խաղալու հնարավորություն չէինք տալիս,- Ռոբենի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: