Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր առաջատար «Լիվերպուլին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ գրանցվեց ոչ ոքի արդյունք։ Ջեյմս Միլների գոլին դաշտի տերերից պատասխանեց Ալեքսանդր Լակազետը։
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը» վաստակած 27 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ «Արսենալը» կշարունակի մնալ 4֊րդ հորիզոնականում։
Գոլ․ Միլներ՝ 61ր, Լակազետ՝ 82ր։